Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան

timthumb (22)

Հայաստանում միջին և նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների առումով վիճակն ավելի լավ է, քան Վրաստանում ու Ադրբեջանում: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:

«Թե Վրաստանի, թե Ադրբեջանի համեմատ մեր միջին և նվազագույն աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են: Վստահեցնում եմ, որ բոլոր այս ցուցանիշներով մենք բարձր ենք: Դրա մասին են վկայում Համաշխարհային բանկի, Առևտրի միջազգային հիմնադրամի, այդ երկրների վիճակագրական ծառայությունների տվյալները և մյուս բաց աղբյուրները»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում և Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս պահին գրեթե նույն մակարդակի վրա են, տարբերությունը շատ փոքր է:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *