Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացու և օտարերկրացու երեխան կարող է անձնագիր ստանալ ծնողներից մեկի համաձայնությամբ

unnamed (3)

ՀՀ քաղաքացու և օտարերկրացու երեխան, ով բնակվում է Հայաստանում, կարող է քաղաքացիություն ձեռք բերել արդեն ծնողներից միայն մեկի համաձայնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ վկայակոչելով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2018թ. հունվարի 6-ին։ «Այսինքնեթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀքաղաքացի էիսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի ևբացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀքաղաքացիություն ստանալու վերաբերյալերեխան կարող է ձեռքբերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիրեթեբնակվում է ՀՀում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկըԱյս դեպքում նշանակություն չունի՝ որ ծնողն է դիմում՝Հայաստանի Հանրապետությանթե օտարերկրյա պետությանքաղաքացին»,-ասված է Մնացական Բիչախչյանի գրառման մեջ։

Պաշտոնյան նշել է, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ: Բիչախչյանի խոսքով, սակայն, պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (օտարերկրյա կամ ՀՀ քաղաքացի), գտնվելով այլ պետությունում, տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներ շարունակ անհայտ է լինում, ինչի հետևանքով խախտվում են երեխայի մի շարք իրավունքներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *