«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը կարող է ձերբակալվել

timthumb.php

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանի հետ, ումից հետաքրքրվեց նաև՝ իրենց մոտ ստուգումներ եղե՞լ են, թե՞ ոչ։

«Մեզ մոտ իրավապահ մարմինների կողմից որևէ ստուգում չի անցկացվել, և ես չեմ կարող մեկնաբանել այդ տեղեկատվությունը։ Այսօր առավոտյան պարոն Վարդանյանը չի եկել, բայց երեկվա դրությամբ նորմալ ներկայացել է աշխատանքի»,- ասաց նա:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը հետաքրքվեց, թե արդյո՞ք աշխատակիցները կապվել են տնօրենի հետ, հասկանալու համար՝ ինչու չի եկել աշխատանքի, Անուշ Մարտիրոսյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չեն տեսել, իրենց մոտ էլ ամեն ինչ կարգին է։

Ի դեպ, մենք փորձեցինք կապ հաստատել նաև անձամբ Արա Վարդանյանի հետ, ում հեռախոսն անհասանելի էր։ Կապվա՞ծ է նրա աշխատանքի չգնալը, անհասանելի լինելը տարածված ինֆորմացիայի հետ, թե՞ պարզապես զուգադիպություն է, դժվար է ասել։

 

Լիլիթ Հակոբյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *