Հայե՛ր, ե՞րբ եք մի քիչ հայանալու. Արմեն Այվազյան

timthumb (10)

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

«ՀԱՅԵ՛Ր, Ե՞ՐԲ ԵՔ ՄԻ ՔԻՉ ՀԱՅԱՆԱԼՈՒ

Օտարամոլության հերթական 9-րդ ալիքը դարձյալ գլխովին ծածկել է ազգիս մի զգալի հատվածին։ Երևանի օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու ջատագովները հազիվ թե գիտեն, որ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՆԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ («ԶՎԱՐԹՈՒՆՆԵՐԻ») ԲԱՆԱԿ։

Հայաստանի օդային գլխավոր դարպասի համար ավելի համապատասխան, ավելի ազգային, ավելի պատմամշակութային, ավելի հայերեն անվանում գտնել հնարավոր չէ։ Վերջապես, Շառլ Ազնավուրը ոչ թե հայկական, այլ ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ է։

Իսկ եթե մի օր Հայաստանում իսկապես առաջանա ինչ-որ մի նշանակալից շինության կամ թեկուզ բնակավայրի անվանափոխության անհրաժեշտություն, ապա առաջին հերթին պետք է հիշել հայոց մեծերին՝ մեր փառավոր արքաներին ու սպարապետներին, Մովսես Խորենացուն, Եղիշեին, Գրիգոր Տաթևացուն, Հովհաննես Թումանյանին ու շատ ու շատ ուրիշներին, հետո նոր հայացքները հառել օտար մշակույթի գործիչներին, որքան էլ նրանք աշխարհահռչակ լինեն ու հայկական ծագում ունենան…»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *