Հայերը կրկին մրցանակ շահեցին Կալիֆոռնիայի ամենամյա Վարդերի շքերթում (տեսանյութ)

timthumb

Կալիֆոռնիայում կայացած ամենամյա Վարդերի շքերթում հայկական «վարդերի կառքն» արժանացավ ժյուրիի մրցանակին։ Այս մասին հայտնում է Los-Angeles Times-ը։

«Հայկական արմատներ» կոչվող ինստալյացիան պատրաստել էր «Վարդագույն կառքերի հայ-ամերիկյան ասոցիացիան»։ Ստեղծողների մտահաղացման համաձայն` «Հայկական արմատներ» կառքը խորհրդանշում է հարգանքը հայ կանանց նկատմամբ, որոնք անդադար աշխատում են և նեցուկ դառնում իրենց ընտանիքներին։ «Մեր կյանքում կանայք՝ մեր մայրերը, քույրերը, տիկնայք, անփոխարինելի են։ Նրանք իրենց կնվիրեն (ընտանիքին, խմբ․)` փոխարենը ոչինչ չպահանջելով», — ասել է ասոցիացիայի կառավարման անդամ Նուբար Դերբեդրոսյանը։

Նա նաև հիշեցրել է, որ «Վարդագույն կառքերի հայ-ամերիկյան ասոցիացիան» մասնակցել է չորս Վարդերի շքերթի և երեքում ստացել տարբեր պարգևներ։ Անցած տարի հայկական թիմի «Երազանքի դաշտեր» անվանումով կոմպոզիցիան արժանացել էր «Անցյալի նախագահներ» պարգևին։ Կառքը խորհրդանշում էր ամերիկահայերի ձեռքբերումները գրականության, երաժշտության և գիտության ասպարեզներում։

«Դա պատիվ է մեզ համար։ Մենք փորձում ենք ներկայացնել բոլոր հայերին, այլ ոչ թե միայն նրանց, ովքեր ապրում են Գլենդելում, Փասադենայում կամ Լոս Անջելեսի շրջակայքում», — ասել է Նուբար Դերբեդրոսյանը։

Վարդերի շքերթն ամենամյա միջոցառում է, Կալիֆոռնիայում անցկացվող ամենամեծ շքերթներից մեկը։ Ամեն տարի անցկացվում է հունվարի 1-ին։ Վարդերի շքերթին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *