Հայկազ Բաղմանյանի կրճատման հարցը կլուծի նախագահը

timthumb (4)

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վիգեն Սարգսյանը հանդիպել է լրագրողների հետ: Պաշտպանության նախարարն, անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչությունում աշխատակիցների կրճատման մասին հարցին, նշեց, որ կրճատվում են ոչ թե հաստիքներն, այլ կառուցվածքային ստորաբաժանումները. «Եթե կան վարչության կազմում արհեստական վարչութուններ, վարչության պետեր, մենք իրենց առաջարկում ենք փոխլրացնող աշխատանք, որը նաև նրանց աշխատանքի արդյունավետությունը կտրուկ կբարձրացնի: Մեզ պետք են գործ անող մարդիկ, իսկ այն մարդիկ, ովքեր կկրճատվեն, բոլորին կտրվի հնարավորություն ծառայությունը շարունակելու»:

Նախարարը նաև հավելեց, որ ստորաբաժանումների թվի կրճատումով աշխատողների թիվը չի կրճատվելու, և այդ համատեքստում փոփոխություններ կիրականացվեն նաև Գլխավոր շտաբում. «Նախատեսվում են փոփոխություններ նաև Գխխավոր շտաբում և առաջիկայում այդ փոփոխություններն ամբողջությամբ կներկայացնեն ինձ»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ փոփոխությունների շրջանակում պաշտոնից կազատվի նաև ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, նախարարը նշեց.  «Հայկազ Բաղմանյանը երկար ճանապարհ անցած սպա է, ով կատարում է իր պարտականությունները: Որևէ կադրային փոփոխություներ այդ պաշտոնի համար այս պահին չկան, չեն քննարկվում՝ հաշվի առնելով, որ նման փոփոխություններն իրականացնում է ՀՀ նախագահը»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *