Հայկական գերեզմանների մասին

490300

Քանի որ այսօր մեռելոց է, ուզում եմ խոսել մեր գերեզմաններից։ Մեր գերեզմանները մեր մասին այնքան բան են խոսում, որ ցանկացած անծանոթ հաճախելով այնտեղ կարող է շատ ճշգրիտ կարծիք կազմել մեր մասին։

 

1. Մեր և բնության անհամատեղելիության մասին։ Ամբողջ աշխարհի գերեզմանները և պանթեոնները գեղեցիկ բուսածածկ տարածքներ են։ Մարդը ի վերջո ձուլվում է բնությանը։ Գերեզման գնացողը բնության մեջ ի վերջո թեթևանում է հանգստանում մի տեսակ ։ Մեզ մոտ ոչ, յուրաքանչյուրը վերցնում է մի տարածք, իր հնարավորության սահմաններում բետոնապատում ,քար ,տարածքում , գետնի վրա կամ սալիկապատում կամ շեբեն, որ ոչ մի բույս չաճի, եթե միամիտ մի բույս աճեց շեբենի տակից, ուրեմն շեբենի տակ ցելոֆանապատում են։

 

2. Մեր ցուցամոլ էությունը։ Մեր գերեզմանները կարծես ցուցսմոլության մրցավազք լինի, անկեղծ եմ ասում գերեզմաններ կան , մոտ 200 000 դոլար գումար է ծախսվել՝ հսկա արձաններով , գրանիտից սալիկներով։ Աշխարհի ոչ մի զարգացած երկրում չկա նման բան, բոլորը միահավասար ստանդարտի մեջ։
Ես նույնիսկ դեմ եմ եռաբլուրում նման իրավիճակին , բոլորի քարերը պիտի հավասար լինեին, քանի որ բոլորը մի նպատակի համար են զոհվել, անկախ նրանից շարքային զինվորական են, թե գեներալ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *