Հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը քանդվելու է.Կարո Փայլյանը հիշեցնում է նախարարի տված խոստումը

timthumb (6)

Թուրքիայի  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP)  կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Վանի Արտամեդի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարություններին կապված հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը քանդելու խնդրին։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում հիշեցրել է Մշակույթի նախարարի խոսքերը, որ հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը քանդվելու է, որից հետո նշել Արտամեդի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պնդումը, թե այն չի քանդվելու։

«Եկեք անցնենք քաղաքապետի պաշտոնակատարի ատելություն սերմանող խոսքերը, սակայն գերեզմանի վրա զուգարան կառուցելու գործում նրան իր տեղը պետք է ցույց տալ»,–գրել է Կարո Փայլանը։

Հիշեցնենք, որ  Վանա լճի ափին գտնվող Արտամեդի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայկական գերեզմանոցի վրա զուգարան եւ հանդերձարաններ է կառուցել։

Կարո Փայլանն այս հարցով դիմել էր Մշակույթի նախարարին, իսկ վերջինս հայտնել էր, թե 60 օրվա ընթացքում կքանդվի զուգարանը։ Սակայն այսքանից հետո Արտամեդի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, թե զուգարանը հայկական գերեզմանի վրա չի եւ չի քանդվելու։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *