Հայկական լրատվական կայքերի լավագույն հնգյակը՝ ըստ IRI-ի. News.am, Azautyun.am, 1in.am, ԼՈւՐԵՐ.com, Mamul.am

timthumb (9)

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո հեղինակավոր IRI միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտությունների կենտրոնը տարատեսակ հարցումների և հետազոտությունների միջոցով փորձել է պարզել երկրի ապագայի եւ վարչապետ Փաշինյանի կառավարության նկատմամբ Հայաստանում տիրող համընդհանուր տրամադրությունները:
Հետազոտության ենթաբաժիններից մեկն էլ վերաբերել է հայկական մեդիա դաշտին:
IRI-ը հարցում է անցկացրել շուրջ 1.000 մարդու շրջանում, պարզելու համար, թե ռեսպոնդենտները նորություններին ծանոթանալու նպատակով ավելի հաճախ որ կայքերին են հետևում:
Տվյալները հավաքագրվել են 2018 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 15-ը, առանձին-առանձին հարցազրույցների միջոցով: 
Հարցման համար ընտրվել է ներկայացուցչական ընտրանք՝ ըստ սեռի, տարիքի և բնակության վայրի: Հարցումների ճշգրտությունը տատանվում է 2 տոկոսի սահմաններում: Հարցումն անցկացվել է համացանցի  օգտատերերի շրջանում, որոնց հնարավորություն է տրվել նշելու երեք նախընտրած տարբերակ: Ցուցակը գլխավորում է News.am-ը, 2-րդ տեղում Azautyun.am-ն է, 3-րդում՝ 1in.am-ը, 4-րդում՝ ԼՈւՐԵՐ.com-ը:  Հնգյակը եզրափակում է Mamul.am-ը: 
Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: 
Հ.Գ. Հետազոտության սանդղակում նշված է ԼՈւՐԵՐ.am և Shamshyan.am, բայց այս երկու կայքերն էլ գործում են .com տիրույթում իսկ .am տիրույթում կայքեր չեն գործում:
Հարցման բոլոր մանրամասներին ծանոթացեք` անցնելով հետևյալ հղումով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *