Հայկ Սարգսյանի գործով դատավոր է նշանակվել

timthumb

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան: Գործը քննվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, քննող դատավոր է նշանակվել Աննա Դանիբեկյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք՝ 2018 թ.-ի հունիսի 29-ին Դավիթ Սիմոնյանը դիմում էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հաղորդելով, որ շուրջ 11 տարի առաջ իրեն կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Ի դեպ, հաղորդում ներկայացրած անձը Հայկ Սարգսյանի և նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, հատկապես մեծ դերակատարություն է ունեցել ընտրությունների ժամանակ վերջիններիս աջակցելու հարցում:

Նշենք, որ հուլիսի 11-ին Հայկ Սարգսյանը դատարանի դահլիճում կալանավորվեց. նա մեղադրվում է 11 տարի առաջ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *