Հայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը

timthumb (3)

Երեկ ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ վարչապետի պաշտոնում հրաժարական տված Սերժ Սարգսյանը հայտարարությունից հետո «Զվարթնոց» օդանավակայանից լքել է Հայաստանը:

NewsBook-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը իր ընտանիքի հետ Մոսկվայում է: Թե որքան Սարգսյանն ու նրա ընտանիքը կմնան Մոսկվայում՝ դեռ պարզ չէ:  Հավելենք նաև, որ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Սարգսյանի հրաժարականից հետո նրա եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որը 9 տարի է աշխատում է որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, հավաքել է իրերն ու հանձնել աշխատասենյակը:

Դեռ պարզ չէ՝ ինչո՞վ է զբաղված Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը: Կարծիք կա, որ նա այս օրերին կիսում է հայ ժողովրդի ուրախությունը:

Ինչ վերաբերվում է Սարգսյանների մոր առողջական վիճակին, ապա դրական տեղաշարժ կա: Նրա վիճակը կայուն է գնահատվում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *