Հայրապետյանը բացեց փակագծերը. «Էրեբունի» ակումբը կվերանվանվի «Կոտայք» (տեսանյութ)

ռուբեն

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում խոսեց նոր ակումբների ստեղծման մասին:

Հայրապետյանի խոսքով՝ Սպորտի նախարարը հանդիպել է իր հետ, քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ Հայրապետյանին

«Պատասխանել եմ, որ թույլ չեմ տալու նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն արգելում են նույն ֆինանսավորման աղբյուրից նույն առաջնությունում լինի երկու ակումբ:

Չի՛ կարելի, մեր կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ որևէ ակումբ օդից հայտնվի Բարձրագույն խմբում՝ առանց որևէ առաջնության մասնակցելու»,- ասաց Հայրապետյանը, հավելելով, որ ինքը Սպորտի նախարարին տեղեկացրել է, որ «Էրեբունի» ակումբը ֆինանսական խնդիրներ ունի:

Հայրապետյանը նշում է նաև, որ իր հորդորով բանակցություններ են տեղի ունեցել.

«Նրանք վերցրել են «Էրեբունի» ակումբը, որը մոտ ժամանակներս, կարծում եմ, կանվանափոխվի «Կոտայք»:

Այդ ժամանակ գործկոմը կարող է որոշում կայացնել, որ միանգամից 4 թիմ մտնի Բարձրագույն խումբ, այդ դեպքում կունենանք տասը թիմ: Սա  Ֆեդերացիայի և գործկոմի իրավասության մեջ է մտնում և կանոնակարգի համաձայն է: Բայց ակումբ, որը Հայաստանի որևէ առաջնությունում չի մասնացում  և միանգամից գա  Բարձրագույն խումբ, անթույլատրելի է: Առաջին խմբից կարող են գալ և մասնակցել»,- ասել է Հայրապետյանը:

Տեսանյութը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայության:

նախարարը տեղեկացրել է ֆուտբոլային երկու ակումբ պատրաստելու մասին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *