Հանգի՛ստ տեղներդ նստեք, ես ճիշտ չեմ համարում Արցախի ու Հայաստանի միացումը․ Սամվել Բաբայան

timthumb-37

Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, լրագրողների հոտ խոսելով Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու թեմայի մասին, նշեց, որ Արցախի հարցում վաղուց պետք է լիներ ճանապարհային քարտեզ, որտեղ օրենսդրական ամբողջ քայլերով Հայաստան-Ղարաբաղ կինտեգրվեր։

«Երբ որ Հայաստանում ապրածը գնում ա ապրելու էդ տարածքում, իրան ազատագրված հողերի վրա վկայական չեն տալիս, հարց ա ծագում, ինչի՞ համար, խի՞ չեք տալիս, ղարաբաղցի, հայաստանցի եք ընտրու՞մ, թե՞ պատճառը ուրիշ ա։

Ձևական ասել՝ մենք մի ժողովուրդ ենք, մի երկիր ենք, բայց գործնական խոչնդոտներ ստեղծել, օրենսդրական անջրպետներ ստեղծել՝ ես համարում եմ՝ ճիշտ չի։ Ինչ վերաբերում ա էս փուլում ձևական հայտարարությանը, որ պետք ա միանանք, էն մեկն էլ ասում ա՝ չէ՛, մենք առանձին պետություն ենք, էս փուլում սխալ եմ համարում միացումը։

Ոմանց բացատում ենք, եթե պրակտիկա չունեք, տեղյակ չեք՝ ինչ ա եղել էն ժամանակ, ինչի՞ համար ա դա արած, հանգի՛ստ տեղներդ նստեք, մարդիկ հասկանում են՝ ինչ են անում»,-հայտարարեց Բաբայանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *