Հանկարծամահ եղած զինծառայողը երկու անչափահաս երեխա ուներ

timthumb (2)

Վանաձորի զորամասերից մեկում, երեկ՝ նոյեմբերի 24-ին, հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող, 36-ամյա Գառնիկ Պետրոսյանը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր, երկու անչափահաս երեխայի հայր։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահումյանի համայնքապետ Էդիկ Մանուկյանը։

Նրա տեղեկություններով՝ Գառնիկի ինքնազգացողությունը վատացել է զորամասում, Վանաձորի հոսպիտալի ճանապարհին սրտի կաթված է ստացել ու մահացել։

Գյուղապետի խոսքով՝ մահացած զինծառայողը սոցիալապես շատ վատ վիճակում էր գտնվում․ «Ծնողներից առանձին էր ապրում։ Նրա եղբայրն էլ մոտ 20 տարի առաջ էր մահացել։ Կնոջ, երկու անչափահաս աղջիկ երեխաների հետ ապրում էր վարձակալական հիմունքներով, շատ ծանր պայմաններում, խոնավ տան մեջ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վերջինս ուներ վարկային պարտավորություններ և մի կերպ էր կատարում վճարումները:

Մանուկյանի բնութագրմամբ Գառնիկը շատ լավ, խելոք, աշխատող տղա էր․ «Նախկին ոստիկան էր, երկու տարի առաջ էր դուրս եկել աշխատանքից ու ծառայության անցել ՀՀ զինված ուժերում։ Գյուղատնտեսությամբ էր զբաղվում, խոտ էր հնձում մի կերպ գոյատևում էին»,- հավելեց գյուղապետը։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *