Հանկարծ չստացվի այնպես, որ գա նոր օլիգարխ եւ իշխի հին օլիգարխին. Ռուբեն Վարդանյան

3084_1800

Հայտնի գործարար, «Ավրորա» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանը նույնպես այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդում էր:

Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրավիճակին ու Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ սկսված բումը պետք է պահել եւ այս ամենն արդյունք կտա միայն այն ժամանակ, երբ Հայաստանն ի վերջո դառնա ժողովրդավարական երկիր: «Պետք է ամեն ինչ անել, որ այս հրաժարականը ծառայի իր նպատակին և չստացվի այնպես, որ գա նոր օլիգարխ եւ իշխի հին օլիգարխին»,-ասաց գործարարը:

Հարցը՝ Սերժ Սարգսյանն օլիգա՞րխ էր, նա անպատասխան թողեց ու հեռացավ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *