Հանրապետականները Փաշինյանին հիշեցնում են ԱԺ ամբիոնից իր իսկ հնչեցրած հայտարարությունները

timthumb

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցեր են ուղղում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները։

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա հայտարարությունները ԵԱՏՄ-ի վերաբերյալ․ «ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել․ հարցս հետևայլն է՝ ի՞նչ փոխվեց այս վեց ամսվա ընթացքում, դուք միայնակ չեք, շարժումն ունի քաղաքական թիմ, որտեղ շատ են արևմտյան հայացքներ ունեցող գործընկերները, որոնք տարածում են հակառուսական լոզունգներ և երրորդ հարցը վերաբերում է ԵՄ համաձայնագրին, որը որակել եք «ջուր»․ արդյո՞ք վարչապետ ընտրվելու դեպքում ԵՄ-ի հետ զրոյացնելու եք ԵՄ համաձայնագիրը»,-Փաշինյանին հարցեր ուղղեց Աշոտյանը։

Ի պատասխան հարցին՝ Փաշինյանը նկատեց, որ ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի նոր իրողությունների հետ և իրենց շարժման հետ կապված ռուսամետ և արևմտամետ ձևակերպումները սխալ են, քանի որ շարժումը հայամետ է․ «Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին՝ արդեն հայտարարել եմ, որ պետք է զարգացնել հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց չանել մեկը մյուսի հաշվին, որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ չի օգտագործված, ինչը մենք փորձեցնք անել»։

Աշոտյանին Փաշինյանի պատասխանները չհամոզոցին, ինչին ի պատասխան՝ նկատեց․ «Պարոն Փաշինյա՛ն, հիմա ճիշտ կլինի ասել՝ Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց»։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի հետ կապված՝ Փաշինյանին հարց ուղղեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ Նիկոլ Փաշինյանի համար ցիտելով ամիսներ առաջ նրա կողմից հնչեցված մի շարք արտահայտություններ։

Ի պատասխան Ֆարմանյանի՝ Փաշինյանը նորից նկատեց, որ փոխվել է քաղաքական օրակարգը և իր բոլոր գործողությունները բխելու են այդ նոր օարակարգից։

Նկատենք, որ Փաշինյանի համար իր հայտարարությունները ցիտեց նաև ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *