Հաջորդ քննարկման բանախոսները թաղային հեղինակությունները կլինեն

timthumb (9)

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայասատանի Հանրապետությունում՝ հասարակական կարծիքի ձևավորման և արտահայտման մեջ մեծ նշանակություն ունեն  հասարակական կազմակերպությունները։ ՀՀ-ում, սակայն,  վաղուց արդեն հասարակական կազմակերպությունների մեծամասնությունը կորցրել է այդ նշանակությունը, և հկ-ները դարձել են գումար վաստակելու միջոց ու կորցրել հասարակության վստահությունը։ Այդուհանդերձ, ՀՀ-ում  գործում են հկ-ներ, որոնք դեռևս կարողանում են որոշակի ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձևավորման վրա։

Այդպիսի հկ-ներից է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը հայտնի դարձավ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բավականին հաջող դիտորդական առաքելություն իրականացնեհատկապես լուց հետո հասարակական կազմակերպությանը հաջողվեց հրապարակել ընտրակեղծիքներով զբաղված տնօրենների անունները։ Այս քայլը բավական էր, որպեսզի Դանիել Իոաննիսյանն իր հկ-ով մտներ ժողովրդի աչքը։ Գրեթե բոլոր իշխանական և ոչ իշխանական ուժերն այս քայլը բացասաբար դիտարկեցին, օրինազանցության մեղադրանքներ ուղղեցին Իոաննիսյանի հասցեին, սակայն նրա՝ հանդուգն ու հնարամիտ հասարակական գործիչի իմիջն արդեն ձևավավորված էր։ Դա գիտակցում էին նաև իշխանության ներկայացուցիչները, հետևաբար, պատահական չէր բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներին նրա մասնակցությունը։ Վերջերս քաղաքական ամենահայտնի քննարկումը վերաբերում էր Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացին։ Եվ հատկանշականն այն է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որը որոշիչ դեր է խաղում գործընթացում, նույնքան լուսաբանվեց հեռուստատեսությամբ, որքան«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված հանրային քննարկումը, որին մասնակցում էին ԱԺ խմբակցությունների պատգամավորներ, անհամեմատ ավելի մեծ թվով անհատներ ու լրագրողներ։ Եվ արդյունքում՝ քննարկումը պաշտպանեց  հանրապետական դիրքորոշումը, որն է՝ Հայաստանը ԵՏՄ-ից բացի ուրիշ ճանապարհ չունի միջազգային հարաբերություններում։

Հանրապետական կուսակցությունը ևս մեկ անգամ  ապացուցեց, որ ինչպես լռեցնելն է ստացվում իր մոտ, այնպես էլ խոսեցնելը։ Եվ ստեղծված իրավիճակում, երբ քաղաքական բոլոր ուժերն անխտիր՝ վայելում են հասարակության անվստահությունը,  Հանրապետական կուսակցությունը  նորից գտել է միջոց՝ շեղելու հասարակության ուշադրությունը մի շարք արմատացած խնդիրներից։

Ու այս անգամ կարծես իշխանությունները լուրջ են տրամադրված։ Հենց այսօր Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ անց է կացվել քննարկում՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որին ներկա են գտնվել տարբեր հասարակական կազմակերպություններ։ Հասարակական կազմակերպությունների դերի բարձրացումը միայն հայ ժողովրդի շահերից է բխում, սակայն իրադարձությունների հերթականությունը բերում է այն եզրակացության, որ հասարական կազմակերպությունների ներգրավվածությունը պետական մասշտաբի քննարկումներում, ուղղված է ոչ թե հանրության մոտ  սեփական վարկանիշի ու վստահության բարձրացմանը, այլ Հանրապետական կուսակցության։

Եթե իշխանություններն այս ռեսուրսն էլ սպառեն, ժողովրդի մոտ քիչ թե շատ հավատ կմնա միայն թաղային հեղինակությունների նկատմամբ։ Միգուցե հաջորդ կլոր սեղան-քննարկման բանախոսները հենց նրա՞նք լինեն։

Վաչիկ Գրիգորյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *