Հասմիկ Պապյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին, Դավիթ Հարությունյանին և Արման Թաթոյանին

timthumb (13)

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,  օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին.

«Դեռևս չեն մարել Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոների զանգերի ղողանջները: Եվրոպացիների համար՝ մարդասիրության, գթասրտության, հանդուրժողականության, սիրո և հավատքի խորհուրդ ունեցող ամենանվիրական օրերն են:

Հայաստանի հանրապետության ղեկավար հարգելի այրեր՝

վստահեցրեք մեզ, որ այսուհետ մենք նույնպես դառնալու ենք եվրոպական արժեհամակարգի կրողը, որ Հայաստանը ապագա ունի ժողովրդավար երկրների շարքում:

Ականջալուր եղեք Նուբարաշեն քհկ-ում գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նվազագույն պահանջին:
Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ նա լինի, ունի ապրելու իրավունք: Նոր մարդկային կորուստներ կրելու, մեր հողն այլևս ի զորու չէ…

Հասմիկ Պապյան
ՀՀ ժող. արտիստ»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *