Հարամ անող նախարարը

timthumb (1)

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտի մեկից ուժի մեջ մտնող՝ դեղատներից դեղերի գնման նոր կարգին՝ նշեց․ «Օրենքն այսօր չի գրվել, բայց, չգիտես ինչու, այսօր եկավ օրակարգ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարությունը ռեֆորմները միտումնավոր ձախողում է: Օրենքի նախագիծն ընդունվել էր դեռ 2016 թվականին, և ոչ մեկը դեմ չէր: Հիմա, հենց նախարարությունը սկսեց խոսել, բոլորը դեմ դարձան: Բոլորը հասկանում են, որ ծխախոտի դեմ պայքար պետք է, բայց ծխելու պայքարի դեմ այնպիսի նախագիծ են բերում, որ միանգամից ծխողների թիվը երկրում սկսում է ավելանալ, բոլորը սկսում են բոյկոտել, որովհետև նախագիծն է իրականությունից կտրված»:

Ըստ  Պիպոյանի՝ ունենք առողջապահական այնպիսի համակարգ, որն իրականացնում է իր գործառույթն այնպես, որ սկսում ես գործ չունենալ այդ համակարգի հետ. «Ասում են թե՝ կլինի՞ դուք ոչ մի բան չանեք: Դեղերի մասին մեզ օրենք պետք է, պետք է, որ մարդ անտիբիոտիկ չկարողանա ձեռք բերել, սակայն օրենքը ռիսկեր պարունակում է»:

Բաբկեն Պիպոյանը նշում է․ «Այսօր էլ կան դեղեր, որոնք միայն բժշկի ցուցումով պետք է վաճառվեն, բայց արդյո՞ք այդպես է: Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը թող իր անելիքն անի և չարածը չփորձի կոծկել՝ ապառնի խնդիրների մասին խոսելով, որովհետև այս աղմուկի մեծ մասը գալիս է համակարգի հանդեպ անվստահությունից: Սա բերելու է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ դեղերը փորձելու են ձեռք բերել դրսից: Մենք ունենք Առողջապահության նախարարություն, որն անգամ ամենալավ բանին երբ մոտենում է, հարամ է անում»:

Հիշեցնենք, որ մարտի մեկից Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բացթողման ենթակա կլինն 2700 դեղեր: Մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *