Հարգանքի տուրք՝ Ապրիլյան պատերազմի հերոսներին. Եռաբլուրում ոգեկոչում են նրանց հիշատակը (լուսանկարներ)

urf_4

 

Այս պահին Եռաբլուր զինվորական պանթեոնում հարյուրավոր քաղաքացիներ եկել են հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի հետևանքով զոհված հայորդիների հիշատակին։

 

Այստեղ են հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը, Ադամ Սահակյանի ծնողները, Սասուն Մկրտչյանի հարազատները, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները։

 

Քահանան հոգեհանգստի կարգ է մատուցում՝ հերոսների հոգիների հանգստության համար։

 

Հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանը և ՀՀ ԶՈւ շտաբի պետ Մովսես Հակոբյանը։

 

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի.

 


Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *