Հարկավոր է ծեծել հենց ա՛յս բժշկին

timthumb (5)

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նշենք, որ նախագծի հեղինակներն են Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանը, ովքեր  առաջարկում են Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով, նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ մի ժամանակ բժշկին ծեծելը դարձել էր սպորտաձև և ինքը բազմիցս նման դեպքերի ականատես է եղել իր պրակտիկ գործունեության ընթացքում. «Աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքում, վիրահատարանում ականատես եմ եղել այդպիսի դեպքերում: Երբ որևէ հիվանդի հետ որևէ բան այն չէր լինում, որպես կանոն՝ բժշկին էին ծեծում: Անշուշտ, անհրաժեշտ է պատժամիջոցի չափ մտցնել, կարևոր  է բժիշկներին պաշտպանել ոտնձգություններից»,- ասաց նա՝ նշելով, որ կարևորում է այս օրենքի ընդունումը:

Հրայր Թովմասյանը չբացառեց, որ այս օրենքի գլխավոր նպատակը կանխագելիչ գործառույթն է. «Շատ բժիշկներ հասկանում են հիվանդի հարազատների հոգեվիճակը և ընթացք չեն տալիս: Բայց, ցավոք սրտի, ունենք նաև այնպիսի դեպքեր, երբ մահվան դեպքով են ավարտվում: Եթե նախագիծն ունենա կանխարգելիչ բնույթ, զսպաշապիկ լինի, ես մտածում եմ, որ այս առումով մենք մեր նպատակին արդեն հասած կլինենք: Մենք ոչ թե կոնկրետ այդ բժշկի, այդ սուբյեկտի, անձի  պաշտպանության խնդիրն ենք փորձում լուծել, այլ հիվանդների, ովքեր ունեն տվյալ բժշկի հոգածության կարիքը: Նրանց կյանքն ու առողջությունն ինձ համար ավելի կաևոր է, որպեսզի չխոչընդոտվի բժշկի աշխատանքը»,- նկատեց Թովմասյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ այս օրենքը ծանրաբեռնում է մեր օրենսդրությունը:

«3-7 տարի սանկցիա է նախատեսվում, սա ձևական չի՞: Ոչ ոք չի փառաբանում այն մարդկանց, որ ծեծում են բժշկին: Այս հոդվածի տակ պիտի ընկնեն այն մարդիկ, ովքեր ոչ հավասարակշիռ վիճակում են, ասենք՝ մեքենայի տակ ընկած երեխային վերցրել, գնացել են հիվանդանոց, իսկ բժիշկը հիվանդին թողած՝ կողքի սենյակում բաժակ է նայում, որ տեսնի՝ երբ է ամուսնանալու: Ես կողմ եմ, որ ծեծեն և հարկավոր է ծեծել հենց ա՛յս բժշկին»,- նշեց Պետրոսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *