Հարուստները կզրկվեն արտոնություններից

timthumb (1)

2018 թվականի հունվարի մեկից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերած քաղաքացիների համար կգործի եկամտահարկի վերադարձման նոր կարգ:

Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ առաջարկվող մեխանիզմը կթիրախավորի միջին և աղքատ խավը՝ հարուստներին զրկելով պետության այդ աջակցությունից:

«55 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ ձեռք բերող քաղաքացիները, որոնք սովորաբար առավել ապահովված խավի ներկայացուցիչներ են կամ մեծահարուստներ, չեն կարողանա օգտվել եկամտահարկից հիպոթեքային վարկի տոկոսների մարման հնարավորությունից, որովհետև կարծում ենք, որ սխալ է  հարկատուների հաշվին նրանց այդ արտոնությունը տալը: Եթե, օրինակ, քաղաքացին ձեռք է բերում 120 մլն դրամանոց բնակարան, ինչո՞ւ նա պետք է օգտվի եկամտահարկի վերադարձման արտոնությունից: Նրա փոխարեն պետությունն այդ արտոնությունը կտա ոչ հարուստ և միջին խավի այն ներկայացուցիչներին, ովքեր հիպոթեքային վարկով բնակարան կգնեն»:

Նախարարը նշում է նաև, որ արտոնության սահմանափակումը չի տարածվի նաև այն քաղաքացիների վրա, ովքեր արդեն իրենց անունով ունեն մեկ անշարժ գույք.«Որպեսզի կարողանա այդ հնարավորությունից օգտվել, վարկառուն նաև իր անունով այլ անշարժ գույք չպետք է ունենա, որ չստացվի այնպես, որ մեկ բնակարան ունի և ևս երկուսը ցանկանում է ունենալ»:

Նշենք, որ 2015 թ.-ից գործող օրենքով Կառավարությունը փորձեց լուծել երկու կարևոր խնդիր լուծել՝ օգնել բնակչությանն առավել մատչելի պայմաններով լուծելու բնակարանային ապահովվածության խնդիրն ու նպաստել շինարարության ոլորտի զարգացմանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *