Հարցվածների 90.8%-ը հավանում է Փաշինյանի չսափրված, գլխարկով, ուսապարկով կերպարը

timthumb (8)

Հայաստանի քաղաքացիների 90.8 տոկոսը լիովին դրական է արտահայտվել «Իմ քայլը» շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարի վերաբերյալ՝ չսափրված, գլխարկով, ուսապարկով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք»-ը՝ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ կերպարն ընդհանրապես դուր չի եկել հարցվածների 0.9 տոկոսին, 2.7 տոկոսն էլ ավելի շուտ բացասական գնահատական է տվել:

Ինչ եք կարծում, ո՞ւմ, ո՞ր երկրի կողմից էր նախաձեռնված եւ կազմակերպված Թավշյա հեղափոխությունը հարցին հարցվածների 85.7 տոկոսը պատասխանել է, որ դա զուտ հայկական նախաձեռնություն է: «Հարցին 2.1 տոկոսը պատասխանել է, որ Թավշյա հեղափոխությունը նախաձեռնել էր ԱՄՆ-ն, 1.2 տոկոսը՝ Ռուսաստանը, 1.1 տոկոսը՝ ԵՄ-ն, 9.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին»,-ասաց Նավասարդյանը:

Հեղափոխության, համակարգի նման ձեւաչափով փոփոխությանը համաձայն է հարցվածների 97 տոկոսը, համաձայն չէ 0.6 տոկոսը:

Հարցվածների 36.2 տոկոսը միանշանակ կարծում է, որ  Նիկոլ Փաշինյանին կհաջողվի առաջիկա 6 ամսից 1 տարվա ընթացքում լուծել ՀՀ առջեւ կանգնած հիմնական խնդիրները, 4.9 տոկոսն էլ հարցին բացասական պատասխան է տվել: «Քաղաքացիների 41.5 տոկոսը ավելի շուտ «այո» պատասխանն է տվել հարցին, 9.9 տոկոսը ավելի շուտ «ոչ» պատասխանը, իսկ 7.4 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-հավելեց Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում:  Հետազոտությունն իրականացվել է մայիսի 4-9-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում եւ Երեւանի բոլոր համայնքներում` Երեւանում` 33%, մարզերում` 67%:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *