Բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը (տեսանյութ)

Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնաբերել էր Հանրապետականի հավաքագրած ընտրողների ցուցակները, որոնք շտաբի ներկայացուցիչն արագորեն թաքցրել էր, ընդդիմադիր գործիչն էլ ցանկացել է մտնել շտաբ և անշձամբ հայտնաբերել այդ ցուցակները:

Ոստիկանությունը Նոր Նորքի բաժին բերման է ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը, իսկ Փոստանջյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

Այս դեպքի առնչությամբ արձագանքել են նաև ՀՀԿ-ի շտաբից, որը ներկայացնում ենք ստորև. «հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»:

Տեսանյութն` այստեղ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *