Հեղաշրջման ձախողված փորձը. խրոնիկա

timthumb (4)

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016 թ.-ի հուլիսի 17-ի գիշերը «Սասնա Ծռեր» զինված խմբավորումը տարածեց հայտարարություն. «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք» բովանդակությամբ:

Հայտարարությունից մի քանի ժամ անց արդեն, առավոտյան, պարզ դարձավ, որ  մի խումբ զինված անձինք «Կռազ» մեքենայով ջարդել են մայրաքաղաքի Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գնդի դռները և ներս խուժելով, ներսում գտնվողներին պատանդ վերցրել:

Կեսօրին արդեն հայտնի դարձավ, որ գնդի ներսում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ վիրավորվել է Շենգավիթի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը։ Իսկ խմբի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Վարդան Եղիազարյանը պահվում է իրենց մոտ, գնդի տարածքում:

Զինված խմբի հետ բանակցություններ սկսեց վարել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հուլիսի 17-ին, կեսօրից հետո պարզ դարձավ, որ զինված խմբի և ոստիկանների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ մահացել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը:

Լարվածությունը ողջ Երևանում պահպանվեց օրեր շարունակ: Հուլիսի 25-ի երեկոյան «Սասնա ծռեր» խումբը այրեց գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա: Հաջորդ օրը գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ տեղի ունեցավ զինված ապսամբների և ոստիկանության միջև, որի արդյունքում վիրավորվեցին զինված խմբի երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։

Ոստիկանության և զինված խմբի մեջ նոր բախում տեղի ունեցավ: Ոստիկանության հարձակման արդյունքում սկսվեց հրաձգություն, որի արդյունքում վիրավորվեցին խմբի 4 անդամ և մեկ ոստիկան։ Խմբի անդամներից վիրավորվեցին Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վիրավորվեց նաև խմբի մեկ այլ անդամ՝ Արայիկ Խանդոյանը:

Հուլիսի 31-ի Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։

Ժամը 20-ից սկսվեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *