Հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան

timthumb (4)

«Այս նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որն անհարին էր, որ ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, թե հնարավոր չէ հաղթել։ Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում ասել, որ այս հաղթանակը, որ մեր Հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- Թալինում քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Վերջինս հավելեց, որ այդ հաղթանակը կերտվեց հայ ազգի քաջորդիների կողմից, և այդ հաղթանակի արդյունքները պետք է տեսնի հայ ժողովուրդը։

«Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա։ Քաջնազարները գնացել են, և հիմա եկել է հզոր մարդկանց` գյուղացու, սովորական քաղաքացու ապրելու ու արարելու ժամանակը: Այն, ինչ ձեռք է բերել ժողովուրդը, չպետք է զիջի ոչ ոքի։ Տարբեր մեկնաբանություններ են լինում, կռիսական քայլեր են անում, նախկին կռիսները տարբեր մեկնաբանություններ են տալիս, որին չպետք է խաբվել»,- հավելեց Միքայելյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *