Հեռու բոլոր իզմերից և մետերից

timthumb (5)

«Մենք և դուք ունենք գաղափարական շատ խորը տարաձայնություն։ Երբ ասում եք, որ որևէ հանրապետական չպետք է առաջադրվի վարչապետի պաշտոնում, արդյոք դուք ի նկատի ունեք, որ երկիրը պետք է կառավարվի միայն լիբերալ  գաղափարախոսություն ունեցող ուժի կողմից»,-վարչապետի թեկնածու Նիոոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը և հավելեց, որ արտասահմանում Փաշինյանին պաշտպանում են Սաակաշվիլին, Նավալնին, և ւնքը կարծում է, որ Փաշինյանի շրջապատում նույնպես շատ են արևմտամետ գործիչները

Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորի՝ Փաշինյանը նկատեց, որ ժամանակակից աշխարհում իզմերը կորցրել են  իրենց նշանակությունը և, հետևաբար, արդիական չեն լիբերալիզմ պահպանողական գաղափարախոսության եզրույթները։

«Կոմունիզմն ու մասնավոր սեփականությունը համարվել են անհամատեղելի, բայց այսօր Չինաստանում համատեղել են կոմունիզմը և մասնավոր սեփականությունը»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ փաստորեն Փաշինյանը ժխտում է առհասարակ գաղափարախոսությունները, վարչապետի թեկնածուն նշեց․ որ այսօր դրանք այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանք տարանջատել․ «Ես նոսենս եմ համարում, որ ՀՀ-ում որևէ քաղաքական գործիչ կոչվի ռուսամետ, արևմտամտ և այլն, ՀՀ-ում պետք է գաղափարախոսություն ծավալեն միայն հայամետները»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *