Հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ հնարավոր չէ. ԱԳՆ խոսնակ

timthumb (1)

Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից:

«Արմենպրես»-ը

զրուցելէ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ’ պարզելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը:

⁃ Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: Ինչպե՞ս է այն իրականացվում:

⁃ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է ՀԱԽ կողմից՝ ԱԳՆԽ ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են դեռևս այս տարվա ամռանը Հայաստանի կողմից:

⁃ Ո՞ր երկրներն իրավունք ունեն դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու համար: Ի՞նչ հիմքերով կարող են փոխարինել նրան:

⁃ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:

⁃ Տվյալ երկիրը, որն առաջադրել է գլխավոր քարտուղարին, կարո՞ղ է, արդյոք, ետ կանչել նրան:

⁃ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անդամ պետություններից յուրաքանչյուրը: Հետ կանչել գլխավոր քարտուղարին հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *