Հերթական գյուտը․․․

timthumb (3)

Համայնքներում բնակչությանը  մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայություն մատուցող 19 կենտրոն։ Քանի որ այս 19 կենտրոնները «էապես փոխել են» համայնքաբնակ հայ հասարակության կենսակերպն ու կյանքի որակը, կառավարությունը որոշել է շատացնել դրանց թիվը և կառավարության ղեկավարը հրահանգել է անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, Պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 10 օրյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ու բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ։

Վարչատարածքային նոր բաժանումը, տրամաբանական էր, որ հանգեցնելու է թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական նոր  պահանջմունքների առաջացման։ Քաղաքական առումով՝ խառնաշփոթի ականատես եղանք  Անի համայնքում, երբ կոալիցիոն գործընկերները համայնքապետի առաջադրման հարցում լուրջ հակասությունների առաջ էին կանգնել, բայց դա այլ թեմա է, կարևորն այն  է, որ իշխանությունները  նման բարեփոխումների խնդրի առաջ գալը քաղաքական ու սոցիալական ոլորտներում, հարկավոր էր՝  նախօրոք կանխատեսեին,  և, եթե երկրի տնտեսական վիճակը գնալով անկում է ապրում, անտրամաբանական է իրականացնել նման վարչատարածքային բաժանում, այնուհետև մի կլորիկ գումար էլ բյուջեից տրամադրել կանխատեսվելիք նույնքան անհեռանկարային ծրագրի իրականացմանը։ Թե բյուջեից որքան գումար և ինչի հաշվին դուրս կգա կամ ինչ հետևանքներ կունենանա,  կարող ենք փաստել միայն ծրագրի իրականացումից հետո։ Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը նման ծրագրերով փորձում է արդարացնել անիմաստ վարչատարածքային բաժանումը։

Վաչիկ Գրիգորյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *