Հիմա ի՞նչ անեմ ես. այդ ջուրը չխմեմ՝ ծարավից վատանա՞մ․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ջանջուղազյանին հետևյալ հարցն ուղղեց․ «Պետական բյուջեն կատարման մասով թերակատարվել է 5․3 տոկոսով ու պետք է հստակ գնահատական լինի, թե դա ինչքան զսպող ազդեցություն  է ունեցել մեր տնտեսական աճի վրա: Խնդրում եմ պարզաբանեք՝ այդ գնահատականը կա՞, թե՞ ոչ, և երկրորդը՝ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է կոռուպցիոն ռիսկերով, կխնդրեմ  պարզաբանեք՝ այդ կոռուպցիոն ռիսկերի վնասն ու տնտեսական աճի վրա բացասական ազդեցությունը իրար համադրելի՞ են։ Օրինակով ասեմ, որ պարզ լինի՝ ես ծարավ եմ և ուզում եմ ջուր խմել, բայց կասկած ունեմ, որ այդ ջուրը կարող է թունավորած լինել, հիմա ի՞նչ անեմ ես. այդ ջուրը չխմեմ՝ ծարավից վատանա՞մ, թե հաշվի առնելով ռիսկը՝ խմեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *