Հիմա որ Ռուսաստանի հետ էլ թշնամի դարձանք, մեր վերջն ի՞նչ ա լինելու. Սեյրան Սարոյան

timthumb (6)

Այսօր Ազգային ժողովում լրագրողները պատգամավր Սեյրան Սարոյանից հետքրքվեցին՝ ինչ նպատալկով է հակառակորդը TR 107 տիպի նոր տեխնիկա օգտագործել: Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն այդ քայլով ցանկանում էր ցույց տալ՝ իբր ինքն ուժեղ է. «Ուզում էին ցույց տան, որ թազա զենք ունեն, իրանք ուժեղ են, իրանք իրանց դուխ են տալիս: Վախից ղժում են», — ասաց գեներալը՝ շեշտելով, որ թուրքին ուրիշ բան չենք կարող ասել, թուրքը մնում է թուրք:

Անդրադառնալով մահացած երեխայի դիակի լուսանկարների հրապարակմանը՝ Սեյրան Սարոյանն ասաց, որ թուրքին հավատալ պետք չէ. «Ես մի բան գիտեմ ու միշտ ասել եմ, ով թուրքին հավատա, ուրեմն իրանից վատնա: Թուրքը մնումա թուրք, մեր բախտը չի բերել, որ մենք լավ հարևաններ չունենք», — ընդգծեց նա:

Լրագրողների հարցին՝ ստեղծված իրավիճակում փաստորեն Ռուսաստանն իր քաղաքականությունը թելադրում է նաև Հայաստանին, գեներալն արձագանքեց. «Բա գերտերություն ա ի՞նչ ես ուզում, բա եթե չթելադրի ի՞նչ պիտի անի: Այսինքն, գիտես Ռուսաստանը մենակ մեզի՞ ա թելադրում, Ռուսաստանը սաղ աշխարհին ա թելադրում, միշտ էլ ուժեղի մոտ թույլը մեղավոր չի՞: Հիմա որ Ռուսաստանի հետ էլ թշնամի դարձանք, Ռուսատսանի հետ էլ չհամագործակցինք մեր վերջը ի՞նչ ա լինելու»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *