«Հին Երևան»-ն ամենասխալ ծրագիրն է, որը կարելի է իրականացնել. ծախսվող միլիոններն այլ տեղ պետք է ուղղեն

timthumb

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով միության գործունեությունը 2017 թվականին՝ նշեց, որ միությունը, որպես ստեղծագործական կառույց, կարողացել է իրականություն դարձնել մի շարք միջոցառումներ, իսկ շատ խոշորամասշտաբ նախագծերի էլ չեն կարողացել մասնակցել ֆինանսական հոսքեր չունենալու պատճառով:

Մինասյանի խոսքով՝ ճարտարապետներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են և՛ երիտասարդ ճարտարապետներին, և՛ երիտասարդ ճարտարապետներին. «Երիտասարդ ճարտարապետները շատ դեպքերում չեն կարողանում մասնակցել խոշոր նախագծերի, որովհետև առաջին հերթին կա ինֆորմացիայի պակաս: Այս բացը լրացնելու համար մենք ստեղծելու ենք մրցութային ֆոնդ, որպեսզի երիտասարդ ստեղծագործողները կարողանան ակտիվ մասնակել դրանց՝ հնարավորություն ունենալով ցուցադրել և ներկայացնել իրենց աշխատանքը»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի ճարտարապետական դեմքը, Մինասյանը պատասխանեց, որ քանի որ այսօր շատ են պատվիրատուները, ուստի այդ դեմքը շատ բազմազան է. «Պատվիրատուները տարբեր են, հետևաբար, նաև տարբեր են նրանց ցանկությունները, այդ իսկ պատճառով՝ այժմ հստակ չենք կարող ասել, որ այդ դեմքը պահպանված է: Այսօր որևէ ճարտարապետի չենք կարող ասել այս կամ այն ճարտարապետական նմուշը վերցրեք որպես էտալոն և դրանով առաջնորդվեք: Այս սկզբունքն այլևս չի գործում»:

Միության նախագահից հետաքրքրվեցինք վերջինիս տեսակետը նաև Երևան քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի բաղկացուցիչ մաս համարվող «Հին Երևան» ծրագրի վերաբերյալ:

«Արդեն ծրագիրը մեկնարկել է, բայց ես շատ բացասական  կարծիք ունեմ այդ ծրագրի վերաբերյալ: Ամենասխալ նախագիծն է, որը պատրաստվում են իրականացնել: Այն գումարները, որոնք ծախսելու են այդ ծրագրի վրա, պետք էր ուղղել այլ տեղ: Ասել և ասում եմ՝ դա սխալ նախագիծ է»,-ասաց Մինասյանը:

Հարցին՝ իսկ ճարտարապետների միությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել, որպեսզի կանխարգելի այդ սխալ նախագծի իրականացումը, Մկրտիչ  Մինասյանը պատասխանեց. «Որևէ առաջարկ չի ընդունվում, գնացքն արդեն գնացել է»:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *