Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կանխավճարի չափը կնվազի, ժամկետը՝ կերկարաձգվի. ՀՀ վարչապետ

timthumb (6)

Նախկինում հիփոթեքային վարկով բանկարան ձեռք բերելու կանխավճարը 30 տոկոս էր, հիմա կլինի10 տոկոս։ Այս մասին այսօր ֆեյյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հնարավոր է նաև ձեռք բերել երկրորդ գույքի գրավադրմամբ կամ բնակարանի արժեքի 20 տոկսի չափով ապահովագրությունով։ Այսինքն՝ ապահովագրական ընկերությունների միջոցով համագործակցելով, կարելի է կանխավճարը վճարել ոչ թե 30 այլ 10 տոկոս։

«Այս ծրագրի շրջանակներում, երկրորդային շուկայից՝ ոչ նորակառույց շենքերից մինչև 25 մլն դրամ արժողությամբ, իսկ առաջանային շուկայից՝ նորկառույց շենքերից, 30 մլն դրամի չափով բնակարան կարելի է ձեռք բերել։ Նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է։ Սա աննախադեպ ժակետ է։ Նախկինում երբեք Հայաստանում նման ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել։ Ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետը»,-ասաց Փաշինյանը

Վարչապետը նկատեց, որ օրենսդրության և այս որոշման մեջ կա հետևյալ դրույթը՝ նորկառույց շենքերից այս ծրագրով բնարական ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը։

«Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող մարդկանց համար կարող են գործել, կգործեն անտոկոս վարկեր՝ այսինքն 30 տարով անտոկոս վարկ։ Սա շատ լավ հնարավորություն է, և հույս ունեմ՝ ովքեր աշխատանք ունեն, ովքեր միջինից բարձր աշխատավարձ ունեն՝ կօգտվեն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ աշխատանք չունեն, կամ աշխատավարձը բավարար չէ, բայց ես նախկինում էլ ասել եմ, որ մեր քաղաքականությունը լինելու է ՀՀ-ում աշխատանքը խրախուսելը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ անելու են ամեն ինչ, որ հնարավորինս լայն ծավալով լինեն հիփոթեքային վարկեր, սակայն սա չի վերաբերվում այն խավերին, որոնց նկատմամբ պետությունը ունի բնակարանով ապահովելու պարտավորություն։

«Խոսքը վերաբերում է այն զինվորականներին, որոնց նկատմամբ պետությունը որոշակի պարատավորություն է ստանձնել։ Այդ թեմայով քննարկումներ կանենք, որպեսզի տեսնենք՝ խնդիրն ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներով է լուծվելու»,-ավելացրեց վարչապետը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *