ՀՀԿ-ն բացեց 2018-ի խաղաքարտերը…

timthumb (10)

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հարցին ի պատասխան՝ ո՞վ է լինելու երկրի վարչապետը 2018 թվականին, նշեց. «Ժամանակը կգա, կքննարկենք»։ Շարմազանովը նաև ուշագրավ դիտարկում արեց, որը լույս է սփռում 2018-ի վարչապետի թեկնածուի՝ ՀՀԿ-ական ընկալումների վրա: «2018-ի վարչապետի ֆունկցիաները տարբեր են լինելու»,-ասաց։ Այսօրվա վարչապետը չունի արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, անվտանգությանն առնչվող որևէ ֆունկցիա։ Իսկ ապագա վարչապետը, որը լինելու է արդեն խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ, ունենալու է այլ լիազորություններ: 

Փաստ է, որ Հանրապետականը Կարեն Կարապետյանին այդպես էլ մոտ չթողեց անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտին: Դրա վառ վկայությունն է վարչապետի անզուսպ արցախյան PR-ը, և այն փաստը, որ վարչապետության ողջ ընթացքում նա այդպես էլ չայցելեց գեթ մեկ եվրոպական երկիր՝ սահմանափակվելով ԵԱՏՄ շրջանակներում, մինչդեռ Սերժ Սարգսյանն այս ընթացքում հասցրել է մի քանի անգամ այցելել Բրյուսել և իրեն հռչակել ԵՄ հետ ասոցացման պայմանագրի գլխավոր ճարտարապետ: Շարմազանովը ակնարկում է, որ չնայած ՀՀԿ-ում գոհ են կառվարության ցուցադրած արդյունքներից, այնուամենայնիվ, 2018-ի վարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանի համար անհասանելի բարձունք է: Հետևաբար դժվար չէ ենթադրել, որ հաջորդ տարի ՀՀԿ «ճակատագրական» նիստերից մեկում որոշում կկայացվի, որ մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով՝ խիստ անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ, իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կնշանակվի առաջին փոխվարչապետ` համակարգելու տնտեսության ոլորտը: Շարմազանովն այսօր այդ որոշման համար պարարտ հող նախապատրաստեց:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *