ՀՀԿ-ն հավաքվել է ԱԺ-ում. «դաբրոյի» են սպասում ձերբակալված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար

Capture

 

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ այսօր, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորները մեկ մարդու նման հավաքվել են ԱԺ-ում, որտեղ պետք է կայանա ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քննարկում և արտահերթ նիստ։

ՀՀԿ խմբակցությունը կազմ-պատրաստ սպասում են «դաբրոյին», որպեսզի արտահերթ նիստը գումարեն և իրենց կոճակը սեղմեն: Մեր բազմաթիվ զանգերին և հարցերին ՀՀԿ-ի մանր ու միջին կալիբրի ոչ մի պատգամավոր պատասխան չտվեց, նրանք խուսափում են նիստի մասին որևէ տեղեկություն հաղորդել:

Արդյո՞ք այսօր ժամը 15։00-ին Ազգային ժողովում նախատեսված է  ԱԺ արտահերթ նիստ՝ ձերբակալված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ճշտել Աժ  լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից։

Հարցին ի պատասխան՝ Բաբայանը նշեց, որ այսօր 15։00-ին նիստ նախատեսված չէ և արտահերթ նիստերի անցկացման որոշման առկայության դեպքում իրենք նախապես իրազեկում են:

Նկատենք, որ այս հանդիպմանը նախորդել է Բաղրամյան 26-ում նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։

Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը շտապեց դատախազություն։

Կարապետյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *