ՀՀԿ-ն չի խոչընդոտի նախաքննությանը. Վահրամ Բաղդասարյան

timthumb (3)

«Եթե հաստատվեն կասկածները, ապա օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատժենք: Մենք համաձայնություն ենք տալուև հայտարարում, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի նախաքննությանը»,- այս մասին այսօր, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելուն։

Բաղդասարյանի խոսքով` կատարվածն անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե ով է անձը, ինչ վաստակ ունի, և եթե կատարվել է նման արարք, ապա խստորեն պետք է պատժվի. «Սա ոչ միայն քաղաքական ու իրավական խնդիր է, այլև` բարոյական հարթության վրա է»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց` ԱԱԾ բացահայտումներից անակնկալի է եկել, սակայն զենք-զինամթերքից տեղյակ է եղել:

Նա հավելեց` կա նաև անմեղության կանխավարկած, և եթե Գրիգորյան ունի հակափաստարկներ, ապա կարող է ներկայացնել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *