ՀՀ 4-րդ նախագահը պետք է ունենա հետևյալ հատկանիշները

timthumb

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով 2018 թվականի նախագահի ՀՀԿ-ի թեկնածուին, նշեց, որ իրենց թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ունենա Սփյուռքում ազդեցություն և  լինի անկուսակցական. «Ինչ մնում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե՝ ոչ, ապա մեր երկրում, այո՛, կան նման մարդիկ»,-ասաց նա:

Բաղդասարյանը նշեց, որ սփյուռքից առաջադրվող նախագահի թեկնածուն պետք է ընդունելի լինի նաև Սփյուռքի ու արտաքին աշխարհի համար:

Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքվեցին՝ արդյո՞ք այս չափանիշներին համապատասխանում է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը;

Հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը կառավարության ղեկավարն է և համաձայնեցված ձևով աշխատում է նախագահի հետ. «Պատասխանատվությունը երկրի նախագահինն է՝ մինչև նոր համակարգի անցումը, երբ կընտրենք նոր նախագահ և նոր վարչապետ»,— ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ ՀՀ նախագահի թեկնածուների մասին քննարկումները տեղի կունենան այս հինգշաբթի կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *