ՀՅԴ-ին արդար քրտինքը չի օգնել

timthumb (14)

Ըստ մամուլում  տարածված տեղեկությունների՝ Արագածոտնի մարզում ՀՅԴ-ական գյուղապետերը ընտրության օրը «քցել» են Դաշնակցությանը: Երեք գյուղերի՝ Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի ու Կաթնաղբյուրի գյուղապետերը ՀՅԴ թեկնածու, վիրաբույժ Տարոն Տոնոյանի համար խոստացել են առավելագույն ձայներ, սակայն այդ բոլոր գյուղերում ՀՅԴ թեկնածուն պարտություն է կրել:

 

Նշենք, որ այդ տեղամասերում էլ ՀՀԿ թեկնածուներն են հաղթել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, օրինակ, Կաթնաղբյուրի համայնքապետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն իր ուժերի չափով փորձել է այդ թեկնածուի օգտին աշխատել և թեկնածուի օգտին ձայներ ապահովել, սակայն իր խոստումը չի կարողացել կատարել, քանի որ խոչընդոտների է հանդիպել.

 

Փողի բաժանման պայմաններում մենք մեր չափով ապահովել ենք: Մի գյուղում 13 մլն գումար են բաժանել մյուսները, իսկ Տարոն Տոնոյանը ոչինչ չի բաժանել. «Նրա հավաքած ձայները լրիվ արդար քրտինքով, ընկերների նվիրվածության ձայներն են:

 

Այս գյուղում թեկնածուն հավաքել է ընդամենը 50 ձայն:

 

Մեր նույն հարցմանը այլ արձագանք տվեց Վերին Բազմաբերդի համայանքապետ Արտաշես Սաֆարյանը, ով չխոստովանեց, որ աշխատել է ՀՅԴ-ական թեկնածուի օգտին. «Ես որպես համայնքի ղեկավար ո՞նց կարող եմ խոստում տալ. ընտրությունը կատարում է ժողովուրդը: Ես չեմ կարող բոլորին պարտադրել, ես պարտադրող չեմ, ժողովուրդը ինքն է ծանոթանում թեկնածուին և ընտրում»,- ասաց համայնքապետը:

 

Վերջինս նշեց, որ այդ գյուղում թեկնածուն հավաքել է 53 ձայն, այսինքն՝ ընդամենը 53 մարդ է հավատացել:

 

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *