ՀՅԴ-ի հաջորդ պատգամավորը Սպարտակ Սեյրանյանն է

timthumb (6)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

«Արմեն Բաբայանը որոշել է ամբողջությամբ զբաղվել բիզնեսով և որպեսզի այլ ընկալում չլինի, թե լինելով օրենսդիրում՝ զբաղվում է բիզնեսով, որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը` դրանով ընդգծելով նաև օրենսդիրի և բիզնեսի տարանջատումը»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

ՀՅԴ համապետական ցուցակով պատգամավորության հաջորդ թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է, իր համաձայնության դեպքում հենց նա էլ կանցնի Ազգային ժողով: Սեյրանյանը թե՛ կուսակցական, թե՛ պատգամավորական, թե՛ պետական կառավարման ոլորտում հարուստ կենսափորձ ունեցող գործիչ է:

2006 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ է, ՀՅԴ անդամ։ 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար։

2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու կապակցությամբ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *