ՀՅԴ-ն վարչապետի «աչքն է մտնո՞ւմ»

timthumb

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, երբ ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց հերթական քառօրյայի օրակարգը, ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց: «Մենք ձեռնպահ քվեարկեցինք, քանի որ ընդամենը քննարկման մասին էր խոսքը, այլ ոչ թե օրենքի ընդունման»,-ասաց Ռուստամյանը: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՅԴ-ն դեմ է դուրս գալիս քաղաքական գործընկեր ՀՀԿ-ին, Ռուստամյանն ասաց, որ «թեթեւ» որոշումներ կայացնելու հարցում իրենք ազատ են: «Բոլոր այն հարցերը, որոնք մենք նախապես չենք համաձայնեցնում նրանց հետ, մենք ազատ ենք մեր դիրքորոշումն ունենալ, որն արձանագրված է մեր կոալիցիոն պայմանավորվածությունում»,- ասաց նա:
Այս հայտարարությամբ Ռուստամյանը բացահայտում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործակցության իրական բնույթը: Այն փաստը, որ Դաշնակցությունն իրականում ՀՀԿ-ի համար ոչ թե գործընկեր է, այլ հավելյալ քվեների աղբյուր, որոնց միջոցով իշխող ուժը լեգիտիմացնում է ԱԺ-ում իր կողմից ներկայացված օրինագծերը: Միևնույն ժամանակ՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՅԴ-ում լուրջ վտանգի հոտ են առել՝ 2018-ի նոր քաղաքական իրողություններին ընդառաջ: Չի բացառվում, որ նոր կոալիցիոն կառավարությունում, եթե այդպիսին իհարկե ստեղծվի, Դաշնակցության համար ընդհանրապես տեղ չգտնվի: Հիմա ՀՅԴ-ն դիտորդի դերում է, քանի որ ամեն բան կախված է ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք հնարավոր համաձայնությունից: Գուցե, այս սցենարը մտապահելով, ՀՅԴ-ն արդեն իսկ սկսել է քաղաքական ռևերանսներ անել վարչապետ Կարապետյանի ուղղությամբ, ում հետ դաշնակցականների հարաբերություններն ի սկզբանե այնքան էլ հաջող չեն դասավորվել. Ռուստամյանը հայտարարել է, որ վարչապետն արդեն իսկ համապատասխանում է իր պաշտոնին: Ստացվում է՝ ՀՅԴ փորձում է պահպանել քաղաքական բալանսը ՀՀԿ միանգամից երկու թեևերի հետ էլ՝ մի կողմից աջակցելով Սերժ Սարգսյանին, քանի որ կոալիցիա Դաշնակցությանը բերել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ անձամբ Նախագահը, մյուս կողմից էլ՝ փորձելով կարգավորել հարաբերությունները գործող վարչապետի հետ, ով կարծես թե հեռանալու որևէ մտադրություն չունի:
Բայց արդյո՞ք Դաշնակցությանը կբավականացնի քաղաքական ռեսուրսը…
 
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *