Հնգյակ նորածիններից աղջիկը մինչև 5 գրամ կրծքի կաթ է ուտում. տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

Capture

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող հնգյակ նորածինների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:

 

«Աղջիկներից մեկն օրական արդեն մինչև 5 գրամ մայրական կաթ է խմում: Գուցե մյուսն էլ է ուտում, տեղյակ չեմ»,- նշեց Հայթայանը:

 

Նրա խոսքով՝ հնգյակից երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ տղայինը՝ ծայրահեղ ծանր:

 

Հիշեցնենք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսի 3-ին, ժամը 04։00-ին Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ չորս աղջիկ, մեկ տղա։ Ավելի ուշ 5 նորածիններից 2-ը մահացել էին։

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *