Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց պաշտոնից

հով

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Վարչապետն առաջարկեց առաջիկա խորհրդի նիստում անցկացնել համալսարանի խորհրդի նախագահի նոր ընտրություններ:

Միաժամանակ, Կառավարությունը հաստատեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները և այդ պաշտոնում հաստատեց Կորյուն Աթոյանին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *