Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

timthumb (14)

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում անցյալ շաբաթ մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։  Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Հենրիկ Աբրահամյանին առաջադրված նույն հոդվածով՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար»,- ասաց ՀՔԾ խոսնակը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկվել էր Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքը, որտեղ հայտնաբերվեր էր զինամթերք:

Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը: Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *