Հովհաննես Վարդանյանը՝ «Տարվա թաղապետ» (լուսանկարներ)

timthumb (3)

Փետրվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ համապատասխանաբար մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:

Հարցման արդյունքներով՝ «Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակարգում հաղթող է ճանաչվել  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը։ 

Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել International Media Holding-ի հիմնադրին.

«Փետրվարի 13-ին, ֆիլհարմոնիայում International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանը կազմակերպել էր մեծ միջոցառում, որին մասնակցում էին քաղաքական գործիչները, ներկայացուցիչները, մշակութային գործիչները և այլ պաշտոնյաներ: Միջոցառմանը, որպես տարվա լավագույն թաղապետ, ինձ շնորհվեց մրցանակ: 

Ես շնորհակալ եմ կազմակերպիչներին նման անակնկալի համար: Անխոս, սա շատ հաճելի է և պարտավորեցնող: Ես ուրախ եմ, որ իմ աշխատանքը նկատվել և գնահատվել է: Առջևում մեզ սպասվում են Արաբկիրը զարգացնելու բազմաթիվ նոր ծրագրեր: Ես միշտ իմ արաբկիրցու կողքին եմ լինելու և պաշտպանելու եմ նրա շահերը»,- գրել է Վարդանյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *