Հո Կառավարության գերի՞ն չենք

timthumb

Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին խնդրեց գրանցվել:

Գրանցվեց 93 պատգամավոր:

Գրանցված պատգամավորների թվի հետ համամիտ չէր ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հանդես եկավ վարման կարգով և կոչ արեց Արա Բաբլոյանին՝ վերակացուի դեր չստանձնել և բացակա պատգամավորների փոխարեն թույլ չտալ քվերկել:

Փաշինյանի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ քննարկման ընթացքում օրենք չի խախտվել:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Արա Զեյնալյանը նաև դիմեցին ԱԺ նախագահին այսօրվա օրակարգում ընդգրկված կարևորագույն օրենքների նախագծերի քննարկման համար առավել շատ ժամաքանակ:

ԵԼՔ-պատգամավորների այս առաջարկը նույնպես Արա ԲԱբլոյանը մերժեց:

Այս մերժումները հունից հանեցին պատգամավոր Էդմոն Մարուքյանին. «Սենց ո՞նց կլինի պարոն Բաբլոյան ջան, ազգային ժողովը հո Կառավարության գերի՞ն չի, կոչ արեք Կառավարությանը դատական օրենսգրքի, և այլ կարևոր օրենքների նախագծերն այսքան կարճ ժամանակահատվածում չբերել ԱԺ, վստահ եմ՝ շատերը չեն կարդացել անգամ այդ նախագծերը:

Նշենք, որ ԵԼՔ-ի բոյկոտին միացավ նաև «Ծառուկյան» դաշինքը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *