Հռոմի Պապն Աստծո պարգևն է համարում Հայաստանում լինելը

Պապի ինքն

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բարիգալստյան Հրաշափառի արարողության ժամանակ դիմել է հայ ժողովրդին, Հայ առաքելական եկեղեցուն և հավաքված հավատացյալներին: Սրբազան Քահանայապետն ընդգծել է, որ հուզմունքով ոտք է դրել հայ ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին:

«Աստծո թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին՝ շնորհակալություն հայտնելով Սուրբ Էջմիածին այցելելու հաճելի հրավերի համար, Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին եւ Եպիսկոպոսներին, և շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին եւ ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգեւեցիք: Շնորհակալություն, Ձերդ Սրբություն, ինձ՝ ձեր տանը հյուրընկալելու համար. սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թե ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը: Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհությունն եմ մատուցում ձեր երկրում վարած հավատի լույսի համար: Հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մոտ: Քրիստոս է ձեր փառքը, ձեր լույսը, արեգակը, որ ձեզ լուսավորեց եւ նոր կյանք պարգեւեց, որ ձեզ ուղեկցեց եւ սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին»,- նշեց Հռոմի Պապը:

Նա հավելեց, որ խոնարհվում է Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին Ազգը, որ 301 թվականից ընդունել է քրիստոնեությունը որպես իր կրոն, այնպիսի ժամանակաշրջանում, երբ հռոմեական կայսրության մեջ դեռ բորբոքվում էին հալածանքները:

«Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդը, «հայ հասարակության մկրտությամբ ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի եւ բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլեւս անհնար է մտածել, որ տվյալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ»: Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան հազար 7 հարյուր տարի առաջ ընդունած մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս եւ սուրբ նշանով, որ ձեր ժողովրդ ի պատմության կայուն մասնիկն է դարձել»,- եզրափակեց Սրբազան քահանայապետը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *