Հրազդանի քաղաքապետի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց

timthumb (8)

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին, ով  կասկածվում է օրեր առաջ Հրազդան քաղաքում 58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ, ստորագրություն է տվել՝ քաղաքից չհեռանալու մասին:

ԼՈւՐԵՐ.com-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին. «Հարուցվել է քրեական գործ, Հրազդանի քաղաքապետի որդին ներգրավված է որպես կասկածյալ, նշանակված են փորձաքննություններ, ձեռք բերված ապացույցների  համակցությամբ կկատարվի  դատավարական ոորոշում, ինչի մասին լրացուցիչ կիրազեկենք»:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ծառայողական Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով նրա որդին վրաերթի է ենթարկել հետիոտն, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին, ով  հիվանդանոցում մահացել է: Վրաերթից հետո վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել էր և դեպքի վայրից դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *