Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում

timthumb (7)

 

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանը բուժումը կշարունակի Գերմանիայում: Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 8 մլն 323.4 հազար դրամ:

Մհեր Պետրոսյանը արդեն իսկ բուժում ստացել է Գերմանիայում, սակայն նախկինում հատկացված միջոցները չեն բավարարել վիրահատության համար և կառավարությունը նոր հատկացումներ է կատարում:

Մհեր Արմենի Պետրոսյանի ծանր վիրավորվել է 2013 թ. զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *