ԱՄՆ Ալաբամա նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում էAL.com-ը:
Անհայտ անձը կրակ է բացել Riverchase Galleria առևտրի կենտրոնում «սև ուրբաթի» շրջանակներում մեծ զեղչերի ժամանակ:
2 մարդ է վիրավորվել, զոհերի հստակ թիվը հայտնի չէ:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները:
Տեղեկություններ կան նաև, որ հրաձիգը սպանվել է:


