Հրայր Թովմասյանը հրաժշետ կտա նաև հարազատ ՀՀԿ-ին

timthumb (1)

Երեկ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր  Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, և  հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Այսօր արդեն Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը տեղեկացրեց, որ Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի համար։

«Հաշվի առնելով, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը եւ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները, ուստի Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Քանի որ նոր Սահմանադրությունը պահանջում է, որ Սահմանդրական դատարանի անդամը պետք է լինի նաև անկուսակցական, ուստի Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում պաշտոնավարելու համար հրաժետ կտա հարազատ ՀՀԿ-ին՝ անկուսակցականի կարգավիճակում դառնալով Սահմանադրական դատարանի դատավոր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *